Publisher's Synopsis
XIX դարի վերջի հայ նշանավոր արձակագիր, հայկական ուշ ռոմանտիզմի ամենախոշոր ներկայացուցիչ Մուրացանը (Գրիգոր Տեր-Հովհաննիսյան) ծնվել է 1854 թվականի դեկտեմբերի 1-ին հայոց պատմական Շուշի քաղաքում
Նրա գրական նախափորձերը վերաբերում են վաղ պատանեկության տարիներին։ Դրանք եղել են սիրո, կարոտի, հայրենասիրության բանաստեղծական ռոմանտիկ ներշնչումներ Սակայն հեղինակը գրական աշխարհում հայտնի դարձավ իր արձակ գործերով՝ վեպեր, վիպակներ, պատմվածքներ և այլն
Հեղինակը Ինչ լայեղ է վիպակում դատափետումների է ենթարկում հայ ապազգայնացող վերնախավերին, ամենասուր տագնապներով վերապրում բարքերի այլափոխությունն ու բարոյական արժեքների կորուստը, իսկ Խորհրդավոր միանձնուհի վիպակում շուկայական տնտեսության բերած համահարթեցմանն ու ամեն ինչ առք ու վաճառքի առարկա դարձնելու գործընթացներին հակադրում "ուխտ" անելու, գաղափարին նվիրվելու ռոմանտիկ կարողությունը Նա մտածում է, որ կան արժեքներ, որոնք չեն չափվում դրամով, գտնվում են մարդկանց հոգիներում ու մղում նրանց գործելու՝ ի հեճուկս օբյեկտիվ տնտեսական օրենքների. "Մեզ նման մի ընկած ազգը չի կարող ոտքի կանգնել, մինչև որ նրա գործողները ուսուցիչ Գարեգինի և քույր Աննայի հոգվով վառված չգործեն", - ասում է հայ վիպասանը