Publisher's Synopsis
Հրաչյա Քոչար (1910-1965 թթ.), հայ արձակագիր, հրապարակախոս Ծնվել է Արևմտյան Հայաստանի Բագրևանդ գավառի Ղումլիբուջաղ գյուղում, որը գտնվում է Նպատ լեռան ստորոտին։ Վաղ հասակում զրկվել է ծնողներից։ Փրկվելով թուրքերի կողմից իրականացրած կոտորածներից՝ համագյուղացիների հետ անցել է Արևելյան Հայաստան։ Առաջին պատմվածքը՝ Խաջե, լույս է տեսել 1931 թ.-ին։ 1941-1945 թվականներին մասնակցել Երկրորդ համաշխարհային պատերազմին։ 1946-1951 թվականներին եղել է Հայաստանի գրողների միության վարչության քարտուղար, Սովետական գրականություն ամսագրի խմբագիր։ 1954 թվականին Ոզնի երգիծական հանդեսի խմբագիրն էր։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են տարբեր լեզուներով։ 1964 թ.-ին տպագրված Նահապետը վիպակը համաժողովրդական տառապանքների պատմությունն է, նրա բախտի տարեգրությանը և բնավեր մարդու հին ու նոր կյանքի հարցերը Մութ անդունդ աչքերով գլխավոր հերոսն անցել է յուրայիններին նյութված բազում մահերի միջով Նրա անհատակ աչքերը տեսել են կնոջ ու երեխաների սպանդը, դուստրերի անպատվությանը Գիշեր թե ցերեկ ծորում են հուշն ու հիշողությունը, կոտորակում Նահապետի վիրավոր միտքն ու հոգին