Publisher's Synopsis
Հայ արձակագիր Ատրպետը՝ Սարգիս Մուբայաջյանը, ծնվել է 1860 թվականին, Կարս քաղաքում, հարուստ առևտրականի ընտանիքում Ավարտել է տեղի կաթոլիկների վարժարանը, 1877թ.` Պոլսի Օսմանյան լիցեյը 1880թ-ից արևելահայ գյուղաքաղաքներում աշխատել է որպես ուսուցիչ 1893թ-ից եղել է Հնչակյան կուսակցության Թիֆլիսի կոմիտեի անդամ 1895թ. ձերբակալվել և աքսորվել է Ռոստով Ազատվելուց հետո մեկնել է Թավրիզ Հրատարակել է Ապագա լրագիրը։ Ստեղծագործությունները հիմնականում արտացոլել են արևմտահայ գյուղաշխարհը, այնտեղ կատարվող խմորումները
Սոցիալական կյանքի արտացոլմանն է նվիրված Տժվժիկը հայտնի պատմվածքը Նրա սոցիալական պատմվածքներում (Քյուլհան բեյի, Ղադի, Կաղ Նազո, Խառա-Խրխա և այլն) արտացոլվել են դասակարգային հարաբերությունների ըմբռնումն ունեցող գրողի ներհուն մտորումները աշխարհի անարդար կառուցվածքի, հարստության և աղքատության, ներքնախավերում տարերայնորեն ձևավորվող սոցիալական պայքարի գիտակցության հուսադրող աճի վերաբերյալ Շխնոց,Քոռ-Եղիկ, Թուլումբաջիներ և այլ վիպակներում ևս անդրադարձել է սոցիալ-տնտեսական անարդարություններին
Մահացել է 1937 թվականին Գյումրիում